Հա

Քաղաքական

Կիրակի, 19 Մարտի 2017 11:03

Ֆրանսիայի ոստիկանութիւնը սկսել է «Օրլի»-ի դէպքի հետ կապւած հետաքննութիւնը

Ոստիկանութեան հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան համաձայն`յարձակւողը`39-ամեայ Զիադ բին Բելղասեմը նպատակ է ունեցել «նահատակւել Աստծոյ ճանապարհին»

«alikonline.am»- Ֆրանսիայի ահաբեկչութեան դէմ պայքարի ոստիկանութիւնը սկսել է  երէկ`մարտի 18-ին Փարիզի «Օրլի» օդանաւակայանում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետաքննութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Ոստիկանութեան հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան համաձայն`յարձակւողը`39-ամեայ Զիադ բին Բելղասեմը նպատակ է ունեցել «նահատակւել Աստծոյ ճանապարհին»: Անցեալում նա ազատազրկւել է գողութեան եւ թմրանիւթերի հետ կապւած յանցագործութիւնների պատճառով եւ հէնց այդ ժամանակ էլ հարել է ծայրայեղական գաղափարներին:

Նա ներառւած է եղել ոստիկանութեան կողմից վերահսկողութեան տակ վերցւած «վտանգ ներկայացնող ծայրայեղականների ցուցակ»-ում:

 Յիշեցնենք, որ երէկ`մարտի 18-ին  Զիադ բին Բելղասեմը յարձակւել էր «Օրլի» օդանաւակայանի զինւորական պարեկախմբի վրայ՝ փորձելով զէնք խլել զինւորականներից մէկից, որը կրակել ու տեղում սպանել է յարձակւողին։

Աւելի ուշ, ձերբակալւել է եւս մի տղամարդը, որը կասկածւում է ահաբեկչին օժանդակելու մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։