Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 14:40

Կարօ Փայլանը կոչ է արել Թուրքիայի ժողովրդին թոյլ չտալ Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնումը 

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէին ընդառաջ նախընտրական քարոզչութեան շրջանակում ելոյթ է ունեցել Անթալիայում:

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէին ընդառաջ նախընտրական քարոզչութեան շրջանակում ելոյթ է ունեցել Անթալիայում: Գրում է «tert.am»-ը: 

Հայազգի պատգամաւորը կոչ է արել ժողովրդին դէմ քւէարկել կառավարման նախագահական համակարգին եւ թոյլ չտալ նախագահ Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնումը: 

Ըստ Փայլանի` սահմանադրական փոփոխութիւնները պէտք է մերժւեն ձայների ոչ թէ 50-51 տոկոսով, այլ առնւազն 60: 

«Դրանով կը բացւի խաղաղութեան, նոր բանակցութիւնների, նոր ժողովրդավարութեան ուղին: Մեր իրական նպատակն այս հողերին խաղաղութիւն վերադարձնելն է»,- ասել է Փայլանը: 

Նշենք, որ յունւարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնութեամբ հաւանութիւն է տւել Սահմանադրութիւնում փոփոխութիւնների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 յօդւածից բաղկացած օրէնքի ընդունմանը կողմ է քւէարկել 339 պատգամաւոր: 

Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարէն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետութեան կազմաւորման սկզբից ի վեր: 

Սահմանադրական փոփոխութիւնների հարցով հանրաքւէն կանցկացւի ապրիլի 16-ին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։