Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 17:59

Սանկտ Պետերբուրգի մետրոյում երկու պայթիւն է տեղի ունեցել. կայ 10 զոհ

ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթիւնի հետեւանքով զոհւել է տասը մարդ

«alikonline.ir»- Նախնական տւեալներով՝ ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթիւնի հետեւանքով զոհւել է տասը մարդ: Յայտնում է «tert.am»-ը՝ ռուսական  «Ինտերֆաքս»-ին յղումով:

Գործակալութիւնը, վկայակոչելով սեփական աղբիւրներին՝ հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթիւն: Պայթուցիկ սարքերի հզօրութիւնը տրոտիլային համարժէքով մօտ 200-300 գրամ է եղել։

«Նախնական տեղեկութիւնը՝ տասը զոհ, թիւը յստակեցւում է»,- ասել է աղբիւրն արտակարգ իրավիճակների ծառայութիւններում:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն, ի դէպ, աշխատանքային այցով գտնւում է Սանկտ Պետերբուրգում, հաղորդւել է դէպքի մասին:

Վիրավորների թվում կան երեխաներ: Այժմ փակ է մետրոյի 7 կայարան:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։