Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Ապրիլի 2017 14:10

Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի վերաբերեալ ԱՄՆ-ի հետ կնքած յուշագրի գործողութիւնը

Ռուսաստանը դադարեցրել է աւելի վաղ Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացւող գործողութիւնների շրջանակում աւիացիայի թռիչքների անվտանգութեան ապահովման ու միջադէպերի կանխման վերաբերեալ յուշագրի գործողութիւնը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռազմաբազաներից մէկի վրայ իրականացւած աւիահարւածից յետոյ Ռուսաստանը դադարեցրել է աւելի վաղ Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացւող գործողութիւնների շրջանակում աւիացիայի թռիչքների անվտանգութեան ապահովման ու միջադէպերի կանխման վերաբերեալ յուշագրի գործողութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «ria.ru»-ն` այս մասին յայտնել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնը:

«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում իրականացւող գործողութիւնների շրջանակում միջադէպերի կանխման եւ աւիացիայի թռիչքների անվտանգութեան ապահովման վերաբերեալ ԱՄՆ-ի հետ կնքած յուշագրի գործողութիւնը»,- ասւում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած յայտարարութիւնում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։