Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Ապրիլի 2017 14:30

Արաբագէտ. «Իրավիճակը Սիրիայում պայթիւնավտանգ է դառնում»

Գործընթացները սիրիական հակամարտութեան շրջանակներում բաւականին հետաքրքիր, նաեւ վտանգաւոր ընթացք են ստանում: Շատ բան կապւած է նաեւ Մոսկւայի արձագանգից. ենթադրելի է, որ Ռուսաստանը նախ եւ առաջ կը փորձի իրավիճակը հանդարտեղնել դիւանագիտական ճանապարհով:

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Սիրիայում ստեղծւած իրավիճակը պայթիւնավտանգ է որակում: Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

Ֆէյսբուքյան իր էջում նա գրել է. 

«Ապրիլի 7-ի վաղ առաւօտեան, ի պատասխան Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում իրականացւած քիմիական հարւածի, ամերիկեան օդուժը, առաջին անգամ սիրիական հիմնախնդրի շրջանակներում, թիրախաւորւած զանգւածային օդային հարւած է հասցրել սիրիական բանակի դիրքերին: Միջերկրական ծովում գտնւող ամերիկեան 2 ռազմանաւերից 59 «Tomahawk» տեսակի թեւաւոր հրթիռներով հրթիռակոծւել է Հոմս նահանգում գտնւող «Շայրաթ» ռազմական օդանաւակայանը եւ ռազմաբազան, որտեղ Իդլիբում իրականացւած գործողութիւնից յետոյ տեղակայւել են սիրիական ռազմական օդանաւերը եւ որն, ի դէպ, օգտագործւել է նաեւ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից. կան նաեւ զոհեր:

Յայտնի է նաեւ, որ օդային հարւածից 2 ժամ առաջ դրա մասին իրազեկւել է ռուսական կողմը, նաեւ Իսրայէլը, Չինաստանը եւ այլն:

Գործընթացները սիրիական հակամարտութեան շրջանակներում բաւականին հետաքրքիր, նաեւ վտանգաւոր ընթացք են ստանում: Շատ բան կապւած է նաեւ Մոսկւայի արձագանգից. ենթադրելի է, որ Ռուսաստանը նախ եւ առաջ կը փորձի իրավիճակը հանդարտեղնել դիւանագիտական ճանապարհով»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։