Հա

Քաղաքական

07/04/2017 - 14:40

Քաղաքագէտը` ԱՄՆ-ի հարւածների մասին. «Չեմ կարծում, որ իրավիճակը կը սրւի»

Սերգէյ Մինասեանը նշեց, որ վաղ է հետեւանքների մասին խօսել, քանի որ դեռ պարզ չէ` այս մէկ հարւածով ամէն ինչ կաւարտւի, թէ կարող են հետեւել այլ հարւածներ, երբ կողմերը կը ցանկանան գնալ իրավիճակի սրմանը:

«alikonline.ir» - Այսօր ժամեր առաջ Միացեալ Նահանգները տասնեակ հեռակառավարւող հրթիռներով հարւածել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի աւիաբազաներից մէկին` արձագանգելով այս շաբաթ աւելի վաղ այդ երկրում քիմիական զէնքի գործադրմանը, որի հետեւանքով տասնեակ խաղաղ բնակիչներ էին զոհւել:

«yerkir.am»-ի հետ զրոյցում, պատասխանելով այն հարցին, թէ Թրամփի այս հարւածը ինչ հետեւանքների կարող է բերել, քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը նշեց, որ վաղ է հետեւանքների մասին խօսել, քանի որ դեռ պարզ չէ` այս մէկ հարւածով ամէն ինչ կաւարտւի, թէ կարող են հետեւել այլ հարւածներ, երբ կողմերը կը ցանկանան գնալ իրավիճակի սրմանը:

«Այս պահին հնարաւոր չէ հեռուն գնացող կանխատեսումներ անել, որովհետեւ մենք դեռ չգիտենք, թէ կողմերը ինչպէս դրան կարձագանգեն: Այս պահին գիտենք, որ ռուսական կողմը բաւական կոշտ յայտարարութեամբ է հանդէս եկել, բայց դրա հետ մէկտեղ գիտենք նաեւ, որ մինչեւ ԱՄՆ-ի կողմից հարւած հասցնելը ռուսական կողմը տեղեակ է եղել յարձակման մասին»,- ասաց Սերգէյ Մինասեանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թէ արդեօ՞ք յստակ է, թէ ով է կիրառել քիմիական զէնքը, Սերգէյ Միանսեանը նշեց, որ շատ դժւար է դա պարզելը, բայց 2013 թւականին Ասադի ողջ քիմիական զէնքը ոչնչացւել էր Ռուսաստանի կողմից: Քաղաքագէտը չի կարծում, որ Ասադի համար, ով վերջերս յաջողութիւններ էր գրանցում ռազմական ոլորտում, կարող էր ձեռնտու լինել քիմիական զէնքի կիրառումը, բայց որ Սիրիայում կան ուժեր, որոնք կը ցանկանային նման երկակի իրավիճակ ստեղծել, դա ակնյայտ է:

«Այս միջադէպն աւելի շատ պատրւակ էր, որ ԱՄՆ-ը հարւածի, սակայն ես չեմ կարծում, որ իրավիճակը կը սրւի»,- ասաց Սերգէյ Մինասեանը:

Յարակից լուրեր

  • Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում
    Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

  • Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել հակաիրանական պատժամիջոցները
    Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել հակաիրանական պատժամիջոցները

    ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատական ներակայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլեանսկին կոչ է արել դադարեցնել Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցներն ու սպառնալիքները՝ նշելով, որ հնարաւոր չէ Թեհրանին բանակցութեան կոչ անել, միեւնոյն ժամանակ նրան պատժամիջոցների եւ սադրանքների միջոցով հեռացնել բանակցութիւններից:

  • «ԱՄՆ-ը համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նաւթ է դուրս բերել». Պոմպէօ
    «ԱՄՆ-ը համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նաւթ է դուրս բերել». Պոմպէօ

    ԱՄՆ-ին յաջողւել է համաշխարհային շուկայից 2.7 մլն. բարել իրանական նաւթ դուրս բերել: Այս մասին ըստ News.am-ի՝ MSNBC-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

  • «Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են». ԱԳՆ խօսնակ
    «Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են». ԱԳՆ խօսնակ

    Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են եւ հակսում են միջազգային պրակտիկային ու նորմերին: Այս մասին շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։