Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Ապրիլի 2017 17:10

Թուրքական ԶՈՒ-ն ուժեր է կուտակում թուրք-իրաքեան սահմանին

Սիրիայի հիւսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողութեան աւարտից յետոյ Թուրքիան այժմ էլ պատրաստւում է Իրաքի տարածքում սկսել «Տիգրիսի վահան» գործողութիւնը:

«alikonline.ir» - Սիրիայի հիւսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողութեան աւարտից յետոյ Թուրքիան այժմ էլ պատրաստւում է Իրաքի տարածքում սկսել «Տիգրիսի վահան» գործողութիւնը: Այս մասին, ըստ «alikonline.ir»-ի` յայտնում է թուրքական «Hürriyet»-ը:

Աւելի վաղ թուրքական մի շարք լրատւամիջոցներ պնդում էին, որ օրերս Թուրքիայում հրաւիրւած անվտանգութեան խորհրդի նիստում քննարկւած զեկոյցների մէջ նշւած է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հիւսիսային Սինջար, Սիրիայի Հասաքէ ու Աֆրին քրդաբնակ շջրանները»: Ենթադրւում է, որ սիրիական Աֆրինից էլ կը սկսւի թուրքական ԶՈՒ-ի նոր ռազմական գործողութիւնը:

Յայտնի է նաեւ, որ Թուրքիայի ԶՈՒ-ն արդէն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժեր է կուտակում թուրք-իրաքեան սահմանին գտնւող Սիլոփի շրջանում: 

Յիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմը պաշտօնապէս հաստատել է Սիրիայի հիւսիսում թուրքական զինւած ուժերի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողութեան աւարտը:

Եըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողութիւնները, եթէ այնտեղ գտնւող տարբեր խմբաւորումների գործողութիւններն ու զարգացող իրադարձութիւնները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգութեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։