Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Ապրիլի 2017 17:20

Պեսկով. «Պուտինը եւ Թրամփը չեն քննարկի սիրիական հիմնախնդիրը հեռախօոսով»

Վլադիմիր Պուտինը եւ  Դոնալդ Թրամփը չեն պլանաւորում հեռախօսազրոյց ունենալ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում հասցւած հարւածներից յետոյ:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեն պլանաւորում հեռախօսազրոյց ունենալ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում հասցւած հարւածներից յետոյ: Այդ մասին, ըստ «yerkir.am»-ի` յայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ներկայումս չի պլանաւորւում»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ն երէկ թեւաւոր հրթիռներով հարւածել է Սիրիայի արեւմտեան Հոմս նահանգում գտնւող կառավարական ուժերի ռազմաբազային:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան կենսական շահերից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։