Հա

Քաղաքական

07/04/2017 - 18:30

Ստոկհոլմում բեռնատարի` ամբոխի մէջ մխրճւելու հետեւանքով կան զոհեր

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի` ամբոխի մէջ մխրճւելու հետեւանքով մահացել է երեք մարդ:

«alikonline.ir» - Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի` ամբոխի մէջ մխրճւելու հետեւանքով մահացել է երեք մարդ: Այս մասին, ըստ «tert.am»-ի` յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, յղում անելով Շւեդիայի Ռադիոյին:

Ականատեսներից մէկի խօսքով` բեռնատարը մեծ արագութեամբ մխրճւել է Ստոկհոլմի գլխաւոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբօսնող մարդկանց ամբոխի մէջ: Աւտոմեքենան կանգ է առել այն բանից յետոյ, երբ մխրճւել է խանութներից մէկի ցուցափեղկի մէջ:

Դեռեւս չի հաղորդւում` ով է եղել բեռնատարի ղեկին: 

Նշւում է, որ դէպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարներն ու բուժաշխատողները: Մարդիկ տարհանւում են քաղաքի կենտրոնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։