Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 12:10

Ամերիկացի սենատոր. «Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիան չունի որեւէ տրամաբանական բացատրութիւն»

Դեմոկրատական սենատորն թւիթերեան իր էջում անդրադառնալով Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիային գրել է, թէ այդ ինչպէ՞ս ստացւեց, որ ընդամենը մէկ շաբաթւայ ընթացքում նախագահ Թրամփի կառավարութիւնը կտրուկ փոխեց Սիրիայի դէմ ռազմական գործողութիւն չնախաձեռնելու իր որոշումը:

«alikonline.ir» - Մասաչոսեթս նահանգի սենատոր Էլիզաբէթ Վորէնը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը՝ նշելով, որ դրա համար չկայ որեւէ ռազմավարական տրամաբանական բացատրութիւն: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Դեմոկրատական սենատորն թւիթերեան իր էջում անդրադառնալով Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիային գրել է, թէ այդ ինչպէ՞ս ստացւեց, որ ընդամենը մէկ շաբաթւայ ընթացքում նախագահ Թրամփի կառավարութիւնը կտրուկ փոխեց Սիրիայի դէմ ռազմական գործողութիւն չնախաձեռնելու իր որոշումը:

Ըստ նրա՝ հէնց նման չտրամաբնւած որոշումներն են ապացուցում, թէ ԱՄՆ-ի Սահմանդրութիւնն ինչու թոյլ չի տալիս երկրի նախագահին պատերազմ յայտարարելու մասին որոշումը կայացնել միայնակ:

«Սիրիայի դէմ ռազմական նոր գործողութիւնների մասին հնարաւոր որոշումները հաստատելուց առաջ Կոնգրեսը պահանջում է ներկայացնել իրական ռազմավարութիւն, յստակեցւած նպատակներ եւ դրանց իրագործման համար համապատասխան ծրագրեր»,- գրել է սենատորը՝ յաւելելով, որ եթէ նախագահ Թրամփն իրապէս ցանկանում է օգնել Սիրիայի ժողովրդին, ապա անհրաժեշտ է, որպէսզի անյապաղ դադարեցնի սիրիացի փախստական երեխաների մուտքն ԱՄՆ արգելելու փորձերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։