Հա

Քաղաքական

09/04/2017

Հզօր պայթիւն՝ Եգիպտոսում. զոհւել է 20 մարդ

Պայթիւնը տեղի է ունեցել քաղաքի եկեղեցու մօտակայքում այն պահին, երբ տեղի քրիստոնեաները նշելուց են եղել Ծաղկազարդի տօնը:

«alikonline.ir» - Եգիպտական Տանտա քաղաքում հզօր պայթիւն է որոտացել: Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Պայթիւնը տեղի է ունեցել քաղաքի եկեղեցու մօտակայքում այն պահին, երբ տեղի քրիստոնեաները նշելուց են եղել Ծաղկազարդի տօնը:

Եգիպտոսի առողջապահութեան նախարարութեան հրապարակած նախնական տւեալների համաձայն՝ պայթիւնի հետեւանքով զոհւել է 20 մարդ, իսկ վիրաւորւել՝ 40-ը: Իշխանութիւնները յայտնել են, որ հաշւի առնելով պայթիւնի հզօրութիւնը, հաստատապէս աւելանալու է զոհերի եւ վիրաւորների թիւը:

Դեռեւս որեւէ անձ կամ կազմակերպութիւն չի ստանձնել ահաբեկչական այս գործողութեան պատասխանատւութիւնը:

Նշենք, որ վերջին տարիներին Եգիպտոսի քրիստոնեայ համայնքը բազմիցս յայտնւել է ահաբեկչական խմբաւորումների թիրախում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։