Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 14:20

Թիլերսոնը խօսել է Սիրիայում ԱՄՆ-ի հետապնդած առաջնային նպատակների մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խօսել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հետապնդած հիմնական ռազմական նպատակների մասին: Ըստ նրա՝ դա առաջին հերթին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման լիիրաւ կործանումն է:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խօսել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հետապնդած հիմնական ռազմական նպատակների մասին: Ըստ նրա՝ դա առաջին հերթին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման լիիրաւ կործանումն է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը՝ Թիլերսոնը յայտնել է, որ երբ ԴԱԷՇ-ի վտանգը վերացւի կամ գոնէ մեղմանայ՝ հնարաւոր կը լինի մտածել Սիրիայի տարածքում ընդհանուր իրավիճակի կայունացման մասին:

Նշենք, որ անցեալ շաբաթ պաշտօնական այցով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնւած Թիլերսոնն այնտեղ յայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ճակատագիրը կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։