Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 19:50

Կարօ Փայլանը մասնակցել է Էրդողանի լիազօրութիւններն ընդլայնելու առաջարկին դէմ կազմակերպւած հանրահաւաքին

Կարօ Փայլանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազօրութիւններն ընդլայնելու առաջարկին դէմ կազմակերպւած հանրահաւաքին:

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազօրութիւններն ընդլայնելու առաջարկին դէմ կազմակերպւած հանրահաւաքին:

Այս մասին, ըստ «tert.am»-ի` տեղեկանում ենք Փայլանի թւիթերեան պաշտօնական էջից:

Հաւաքւածները կոչ են արել բոլորին դէմ քւէարկել սահմանադրական փոփոխութիւններին եւ թոյլ չտալ կառավարման նախագահական համակարգի հաստատումը երկրում:

Նշենք, որ աւելի վաղ սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէին ընդառաջ նախընտրական քարոզչութեան շրջանակում Ստամբուլի կղզիներ մեկնած հայազգի պատգամաւորին տեղի բնակիչները դիմաւորել էին «Բարով ես եկել, ախպարիկ» բացականչութիւններով:

Սահմանադրական փոփոխութիւնների հարցով հանրաքւէն կանցկացւի ապրիլի 16-ին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։