Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 20:10

Եգիպտոսում երկրորդ պայթիւնն է որոտացել

Ահաբեկչական երկու գործողութիւնների պատասխանատւութիւնն ստանձնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը:

«alikonline.ir» - Եգիպտոսում, քրիստոնէական երկու եկեղեցիների մօտ իրականացւած երկու պայթիւնի հետեւանքով զոհւել է առնւազն 36 մարդ, վիրաւորւել` 100 մարդ: Այս մասին տեղեկացնում են միջազգային լրատւամիջոցները:

Նախօրէին Տանտա քաղաքում իրականացւած ահաբեկչական գործողութեանը հետեւել է Ալեքսանդիրա քաղաքի եկեղեցիներից մէկի մուտքի մօտ պայթիւնը:

Պայթիւնն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Աղբիւրի տւեալների համաձայն` նա պայթեցրել է ռումբն այն բանից յետոյ, երբ անվտանգութեան աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը շինութիւն:

Արդէն յայտնի է, որ ահաբեկչական երկու գործողութիւնների պատասխանատւութիւնն ստանձնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։