Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 14:30

Ահաբեկիչը Ստոկհոլմում գործել է ԴԱԷՇ-ի հրամանով

Հարցաքննութեան ժամանակ պարզւել է, որ ձերբակալւածը ԴԱԷՇ ահաբեկչական խմբավորման աջակից է: «Սիրիայում ռմբակոծութիւնները պէտք է դադարեցւեն»,- յայտարարել է նա՝ յաւելելով, որ ահաբեկչութիւն իրականացնելու հրահանգը ստացել է այդ երկրի ծայրայեղականներից:

«alikonline.ir» - Շւեդիայի մայրաքաղաքում ահաբեկչութեան գործով ձերբակալւած` Ուզբեկստանից Ռահմատ Ակիլովը հարցաքննութեան ընթացքում խոստովանել է իր մեղքը: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ յայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Հարցաքննութեան ժամանակ պարզւել է, որ ձերբակալւածը ԴԱԷՇ ահաբեկչական խմբավորման աջակից է: «Սիրիայում ռմբակոծութիւնները պէտք է դադարեցւեն»,- յայտարարել է նա՝ յաւելելով, որ ահաբեկչութիւն իրականացնելու հրահանգը ստացել է այդ երկրի ծայրայեղականներից:

Յիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճւել էր ամբոխի մէջ, ինչի հետեւանքով 4 մարդ էր զոհւել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։