Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 14:50

Վլադիմիր Սոլովեով. «Չեմ պատրաստւում ներողութիւն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար»

Համառուսաստանեան պետական հեռուստառադիոընկերութեան հաղորդավար Վլադիմիր Սոլովեովը մեկնաբանել է Բաքու կատարած այցը եւ յայտարարել, որ չի պատրաստւում փոխել Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ իր դիրքորոշումը:

«alikonline.ir» - Համառուսաստանեան պետական հեռուստառադիոընկերութեան հաղորդավար Վլադիմիր Սոլովեովը մեկնաբանել է Բաքու կատարած այցը եւ յայտարարել, որ չի պատրաստւում փոխել Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ իր դիրքորոշումը: Այդ մասին, ըստ «tert.am»-ի՝ նա գրել է թւիթերեան իր էջում:

Պատասխանելով օգտատէրերից մէկի հարցին, թէ նա Բաքու այցի ընթացքում արդեօք ներողութիւն չի խնդրել նախկինում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար՝ Սոլովեովը գրել է. «Չեմ պատրաստւում ներողութիւն խնդրել: Այցելել եմ բազմիցս: Եւ իմ դիրքորոշումը փոխել չեմ պատրաստւում: Այն քաջ յայտնի է: Խնդիրը ռազմական լուծում չունի»:

Աւելի վաղ հաղորդւել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուրբաթ հանդիպել է Համառուսաստանեան պետական հեռուստառադիոընկերութեան հաղորդավար Վլադիմիր Սոլովեովի հետ: Իլհամ Ալիեւն ասել է, որ «ակտիւ աշխատանք է տարւում» ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային հանրութեանը հասցնելու ուղղութեամբ: Ալիեւը նաեւ առիթը բաց չի թողել հաղորդավարին հակամարտութեան հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։