Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 09:50

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիան եւ ԴԱԷՇ-ի դէմ պայքարը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չաւուշօղլուն հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարն ու Սիրիայի վերջին իրադարձութիւնները:

«alikonline.ir» - Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չաւուշօղլուն հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարն ու Սիրիայի վերջին իրադարձութիւնները: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «Haberturk» հեռուստաալիքը:

Աղբիւրի հաղորդմամբ` նախարարները նաեւ քննարկել են «Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ապագան»:

«Associated Press»-ի հաղորդմամբ` աւելի վաղ Մեւլութ Չաւուշօղլուն հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որի ընթացքում քննարկւել է Ասադի ապագան սիրիական հակամարտութեան կարգաւորման կոնտեքստում: Թիլերսոնը եւ Չաւուշօղլուն նաեւ քննարկել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։