Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 10:00

Սպիտակ տուն. «ԱՄՆ-ը կարող է նոր հարւածներ հասցնել Սիրիային»

«Եթէ մարդիկ ենթարկւեն թունաւոր նիւթերի գործածութեամբ յարձակման, մենք թոյլ ենք տալիս նոր գործողութիւնների հնարաւորութիւնը»,- պատասխանել է Սպայսէրը Սիրիայում նոր հարւածներ հասցնելու հնարաւորութեան մասին հարցին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը կարող է նոր հարւածներ հասցնել Սիրիային այն դէպքում, եթէ քիմիական յարձակումները կրկնւեն: Այս մասին բրիֆինգի ընթացքում յայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպայսէրը:

«Եթէ մարդիկ ենթարկւեն թունաւոր նիւթերի գործածութեամբ յարձակման, մենք թոյլ ենք տալիս նոր գործողութիւնների հնարաւորութիւնը»,- պատասխանել է Սպայսէրը Սիրիայում նոր հարւածներ հասցնելու հնարաւորութեան մասին հարցին:

Նա անդրադարձել է նաեւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարաւոր համագործակցութեանը՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Մոսկւան ընդհանուր շահեր ունեն ԴԱԷՇ-ի ոչնչացնելու հարցում, եւ Վաշինգտոնը պատրաստ է այդ ուղղութեամբ աշխատել Մոսկւայի հետ:

«Մենք ընդհանուր շահեր ունենք ԴԱԷՇ-ը ոչնչացնելու հարցում: Եթէ կարողանանք ոչնչացնել նրանց, եթէ կարողանանք ՌԴ-ի հետ աշխատել այդ նպատակին հասնելու համար, ապա կանենք դա», - ասել է Սպայսէրը:

«Եթէ չկարողանանք որեւէ համաձայնութեան հասնել ՌԴ-ի հետ, ապա նախագահը չի հուսալքւի. սակայն նա կը ցանկանայ անել ամէն ինչ, որպէսզի աշխատի այդ մարդկանց հետ` համագործակցութիւնն իրականացնելու համար»,- յաւելել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։