Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 18:10

ՌԴ ՊՆ-ն յայտնել է Սիրիայում 2 ռուս պայմանագրային զինծառայողի մահւան մասին

Սիրիայում ահաբեկիչ գրոհայինների յարձակման հետեւանքով զոհւել է երկու ռուս պայմանագրային զինծառայող, երրորդը ծանր վիրաւորւել է:

«alikonline.ir» - Սիրիայում ահաբեկիչ գրոհայինների յարձակման հետեւանքով զոհւել է երկու ռուս պայմանագրային զինծառայող, երրորդը ծանր վիրաւորւել է: Այդ մասին, ըստ «tert.am»-ի` լրագրողներին յայտնել են ՌԴ-ի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից:

«Ռուս զինծառայողները, որոնք սիրիական զօրքերի ստորաբաժանումներից մէկում որպէս մարզիչ են եղել ռուս ռազմական խորհրդականի հետ միասին, ենթարկւել են գրոհայինների խմբի կողմից ականանետային հարւածի»,- ասել են գերատեսչութիւնում:

«Ականի պայթիւնի հետեւանքով երկու ռուս զինծառայողները զոհւել են: Վիրաւոր ռուս զինծառայողի կեանքի համար շարունակում են պայքարել ռազմական բժիշկները»,- յաւելել են ՌԴ-ի պաշտպանութեան նախարարութիւնում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։