Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 18:20

«G7»-ը ներկայացրել է ՌԴ-ի հետ Սիրիայի հարցով համագործակցելու պայմանը

«G7»-ն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել Մոսկւայի հետ, եթէ Ռուսաստանն օգտագործի իր ազդեցութիւնը Դամասկոսի վրայ:

«alikonline.ir» - «G7»-ի երկրները կոչ են անում Ռուսաստանին ու Իրանին` ազդել Սիրիայի իշխանութիւնների վրայ, որպէսզի երկիրը կատարի քիմիական զինաթափման պարտականութիւնները: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի`յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ մասին ասւում է «Մեծ եօթնեակ»-ի համատեղ յայտարարութիւնում, որն ընդունւել է իտալական Լուկայում տեղի ունեցած հանդիպման արդիւնքներով:

«G7»-ը նաեւ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել Մոսկւայի հետ, եթէ Ռուսաստանն օգտագործի իր ազդեցութիւնը Դամասկոսի վրայ:

Նշենք, որ աւելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Մարկ Էյրօն յայտարարել էր, որ «G7»- ԱԳՆ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի եւ Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին որոշում չի կայացւել:

Նրա խօսքերով` «G7»-ի երկրները համամիտ են, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը չի կարող երկրի ապագայի մասը լինել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։