Հա

Քաղաքական

12/04/2017 - 11:40

Դոնալդ. Թրամփ. «Մենք չենք պատրաստւում մտնել Սիրիա»

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Fox Business»-ին տւած հարցազրոյցում ասել է, որ «Սիրիա մտնելու որեւէ մտադրութիւն չունի»՝ չնայած, որ անցած շաբաթ կարգադրել էր 59 թեւաւոր հրթիռ արձակել սիրիական աւիաբազաներից մէկի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Fox Business»-ին տւած հարցազրոյցում ասել է, որ «Սիրիա մտնելու որեւէ մտադրութիւն չունի»՝ չնայած, որ անցած շաբաթ կարգադրել էր 59 թեւաւոր հրթիռ արձակել սիրիական աւիաբազաներից մէկի ուղղութեամբ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Մենք չենք պատրաստւում մտնել Սիրիա: Բայց երբ տեսայ՝ ինչպէս են մարդիկ սարսափելի քիմիական զէնքերն օգտագործում ու ինչպէս են անմեղ փոքրիկները դրա պատճառով մահանում իրենց հայրերի գրկում, անյապաղ կանչեցի գեներալ Մեթիսին (Պենտագոնի ղեկավար-«tert.am»)»,- նշել է Թրամփը՝ մեկնաբանելով աննախադէպ հրթիռակոծումը:

Նա նաեւ մանրամասնել է, որ իր արածը պէտք է արւէր դեռեւս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրօք:

«Կարծում եմ, որ այդ դէպքում Սիրիայի վիճակը հիմա շատ աւելի լաւ կը լինէր»,- շարունակել է Թրամփը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։