Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 16:00

Թուրքիայում քրդամէտ կուսակցութեան համանախագահը դատապարտւել է ազատազրկման

Իւքսեքդաղը մեղաւոր է ճանաչւել չարտօնւած հաւաքներին մասնակցելու եւ ահաբեկչամէտ քարոզչութիւն իրականացնելու համար:

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան համանախագահ Ֆիգէն Իւքսեքդաղը, որը բանտում է գտնւում 2016 թւականի նոյեմբերի 4-ից, դատապարտւել է մէկ տարւայ ազատազրկման: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է թուրքական «Sabah» պարբերականը՝ Իւքսեքդաղը մեղաւոր է ճանաչւել չարտօնւած հաւաքներին մասնակցելու եւ ահաբեկչամէտ քարոզչութիւն իրականացնելու համար:

Բացի այդ, քրդամէտ կուսակցութեան համանախագահի դէմ բացւած է եւս մի քանի դատական գործ: «Ժողովրդին ատելութեան եւ թշնամության դրդելու» մեղադրանքով Իւքսեքդաղին սպառնում է 30-ից մինչեւ 83 տարւայ ազատազրկում:

Նշենք, որ 2016 թւականիի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում եւ Անկարայում ձերբակալւել է քրդամէտ ԺԴԿ-ի 11 անդամ, այդ թւում` կուսակցութեան համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։