Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 16:40

Էրդողան. «Երբեք չեմ կարող ապրել գեաւուրների հողում»

Էրդողանը Յունաստանն անւանել է «գեաւուրի հող» եւ յայտարարել, որ երբեւէ չի կարող ապրել «գեաւուրների» կողքին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Յունաստանն անւանել է «գեաւուրի հող» եւ յայտարարել, որ երբեւէ չի կարող ապրել «գեաւուրների» կողքին: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է ռուսական «Sputnik»-ի թուրքական ծառայութիւնը:

Էրդողանը, մասնաւորապէս, պատմել է, որ յեղաշրջման փորձի գիշերը նրան առաջարկել են տանել հարեւան Յունաստան, որտեղ նա աւելի անվտանգ կը լինէր:

«Ես ասացի՝ աւելի լաւ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գեաւուրի հողում մնամ պատանդ»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ «գեաւուր» բառը թուրքերի կողմից ոչ մահմեդական ժողովուրդներին անւանելու տարբերակ է, որը յաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ: Բառացի նշանակում է անհաւատ: Արեւմտաեւրոպացիներն այդ բառին ծանօթացել են Ջորջ Բայրոնի յայտնի «Գեաւուրը» («The Giaour») բանաստեղծութեան շնորհիւ:

Յիշեցնենք, որ 2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակւել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։