Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:00

Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնը գրաքննել է Դերսիմի կոտորածների մասին ֆիլմը

Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնը գրաքննութեան է ենթարկել ռեժիսոր Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 11-ին Ստամբուլի կինոփառատօնի շրջանակներում: Ռեժիսորը նախարարութեան որոշումը բողոքելու համար իւրատեսակ քայլի է դիմել:

«alikonline.ir» - Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնը գրաքննութեան է ենթարկել ռեժիսոր Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 11-ին Ստամբուլի կինոփառատօնի շրջանակներում: Ռեժիսորը նախարարութեան որոշումը բողոքելու համար իւրատեսակ քայլի է դիմել: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«ermenihaber»-ի փոխանցմամբ՝  «Ակօս» շաբաթաթերթը գրում է, որ ցուցադրման ընթացքում այն դրւագների ժամանակ, որոնք նախարարութեան պահանջով հանւել են, էկրանը սեւացել է, իսկ վրան յայտնւել է հետեւեալ գրութիւնը. «Այս դրւագը չէք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան կինոյի գլխաւոր վարչութեան խորհուրդը դրանք վիճելի է համարում»:

Ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ ռեժիսորը, մեկնաբանելով իր բողոքի ակցիան, նշել է, որ կատարւածը ինչ-որ բանի նախանշանն է:

«Կինոյում մութ շրջան է սկսւում, որի դէմ պէտք է պայքարենք: Նախարարութիւնը, որը հէնց ինքն է աջակցել ֆիլմի ստեղծման համար, ցոյց է տալիս, թէ որքան «ժողովրդավար» է իշխանութեան պահանջները իրականացնելու ուղղութեամբ: Էկրանը սեւացնելով ցանկանում էի բացայայտել, որ գրաքննութիւն է եղել»:

Ֆիլմը պատմում է Ժանի մասին: Նա գնում է մի երգի հետքերով, որը իր համար երգում էր 1938 թւականի Դերսիմի կոտորածներից փրկւած տատիկը՝ Զարիֆէն:

Յարակից Հրապարակումներ

  • Սիրիան մեղադրել է Թուրքիային հնագոյն նմուշները չվերադարձնելու համար
    Սիրիան մեղադրել է Թուրքիային հնագոյն նմուշները չվերադարձնելու համար

    Սիրիայի իշխանութիւնները մեղադրել են Թուրքիային նրա համար, որ վերջինս հրաժարւում է վերադարձնել հնագոյն նմուշները, որոնք գողացւել են Սիրիայի մշակութային ժառանգութեան օբիեկտներից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ «Reuters» գործակալութեանը յղումով:

  • Թուրքիայում վերակառուցւում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մէկը
    Թուրքիայում վերակառուցւում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մէկը

    Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում գտնւող հայկական եկեղեցին Մշակոյթի տուն է դառնալու,- գրում է «Hye Tert»-ը:
    Սիւրիհիսար շրջանում գտնւող, 1881 թւականին կառուցւած եկեղեցիներից Սուրբ Երրորդութիւնը վերակառուցւում է Թուրքիայի Մշակոյթի ու զբօսաշրջութեան նախարարութեան կողմից:

  • Ուրֆայի եկեղեցին ողբալի վիճակում
    Ուրֆայի եկեղեցին ողբալի վիճակում

    Համացանցի իր էջում Ալի Գիւզէլը գրել է, որ Ուրֆա քաղաքից 10 կմ. հեռաւորութեան վրայ է գտնւում Գերմուճ գիւղի հայկական եկեղեցին, որը ներկայում սրտաճմլիկ վիճակ է պարզում: Եկեղեցին գիւղացիների կողմից երկար տարիներ որպէս ախոռ է գործածւել եւ ներքին հատւածում կենդանիների քակորների եւ աղտոտութեան գարշահոտութեան պատճառով անհանդուրժելի վիճակ է ստեղծւել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։