Հա

Քաղաքական

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 13:10

Հիւսիսային Կորէան պատրաստ է պատասխանել միջուկային յարձակումներին միջուկային հարւածներով

Հիւսիսային Կորէան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի միջուկային յարձակումներին նմանատիպ հարւածներով:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի միջուկային յարձակումներին նմանատիպ հարւածներով: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«BBC»-ի  հաղորդմամբ՝ այս մասին յայտարարել է Հիւսիային Կորէայի բանակի փոխմարշալ Չխւէ Ռեոն Հէն:

«Մենք պատրաստ ենք պատասխանել լայնածաւալ պատերազմին՝ լայնածաւալ պատերազմով, միջուկային պատերազմին՝ միջուկային պատերազմով»,- ասել է նա՝ այսօր ելոյթ ունենալով Հիւսիսային Կոէեայի հիմնադիր Կիմ Իլ Սէնի 105-ամեակին նւիրւած միջոցառմանը:

Այս օրը Հիւսիսային Կորէայում անւանում են Արեւի օր եւ համարւում է գլխաւոր պետական տօնը: Միջոցառումը լուսաբանելու համար Հիւսիսային Կորէա  են հրաւիրւել 200 օտարազգի լրագրող: Կիմ Իլ Սէնը Հիւսիսային Կորէայի ներկայիս նախագահի պապն է:

Շքերթին առաջին անգամ ներկայացւել են  բալիստիկ հրթիռներ, որոնք արձակւում են սուզանաւից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։