Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Ապրիլի 2017 13:10

Թուրքիայում սկսւել է սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէն

Նախնական սոցհարցումների տւեալներով՝ տոկոսային քիչ առաւելութեամբ յաղթելու է «այո»-ն:

«alikonline.ir» - Թուրքիայում այսօր մեկնարկել է պատմական նշանակութիւն ունեցող սահմանադրական հանրաքւէն, որը նախատեսում է անցում կատարել երկրի խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգի: Տեղեկացնում է  «tert.am»-ը:

Ըստ էութեան, սահամանդրական փոփոխութիւնները միտւած են աւելի ընդլայնելու 2003 թւականից իշխանութեան գլխին գտնւող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազօրութիւնները, ով փոփոխութիւնների պարագայում կարող է իշխանութեան ղեկին մնալ մինչեւ 2029 թւականը: 

Թուրքիայում սահմանադրական փոփոխութիւնների նպատակով մինչ օրս կազմակերպւել է 6 հանրաքւէ: 1961, 1982, 1987, 2007 եւ 2010 թւականների հանրաքւէների արդիւնքում փոփոխութիւններն ընդունւել են, իսկ 1988 թւականի հանրաքւէում հաղթել է «ոչ»-ը: Ապրիլի 16-ի հանրաքւէին Թուրքիայի ներսում մասնակցում է 55 միլիոն 319 հազար 222 ընտրող: Աւելի վաղ քւէարկել էին արտերկրում բնակւող Թուրքիայի քաղաքացիները, որոնց թիւը 2 միլիոն 927 հազար է: Ընդ որում, արտերկրում ամենամեծ թւով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար: Նախնական սոցհարցումների տւեալներով՝ տոկոսային քիչ առաւելութեամբ յաղթելու է «այո»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։