Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 11:00

Հալէպում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով աւելի քան 60 երեխայ է զոհւել

Պայթիւնն իրականացրել է մահապարտ ահաբեկիչն ականապատ աւտոմեքենայի միջոցով: Զոհերի թիւը հասել է 112-ի:

«alikonline.ir» - Աւելի քան 60 երեխայ է զոհւել շաբաթ Հալէպի Ռաշիդին արւարձանում տեղի ունեցած ահաբեկչութեան հետեւանքով: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) գլխաւոր տնօրէն Էնթոնի Լէյքը:

Վերջինս դատապարտել է խաղաղ բնակիչներին տեղափոխող աւտոբուսների վրայ իրականացւած վայրագ յարձակումը` կոչ անելով վերջ դնել արիւնահեղութեանը Սիրիայում:

Յիշեցնենք, որ պայթիւնը տեղի է ունեցել, երբ հարիւրաւոր մարդկանց տեղափոխող աւտոբուսները կանգնած են եղել Հալէպի մօտակայ անցակէտի մօտ: Դրանք պէտք է Հալէպ հասցնէին Իդլիբ նահանգի Ալ-Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներից տարհանւած բնակիչներին:

Պայթիւնն իրականացրել է մահապարտ ահաբեկիչն ականապատ աւտոմեքենայի միջոցով: Զոհերի թիւը հասել է 112-ի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կը բնութագրէք Լիսբոնի տղաների գործողութիւնը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։