Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 12:20

Թուրքիայի ԿԸՅ-ն անվաւեր քւէաթերթիկները Էրդողանի օգտին է հաշւել. ընդդիմութիւնը չի ընդունում արդիւնքները

Թուրքական «Cumhuriyet»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՅ-ն բազմաթիւ ընտրատեղամսսերում «այո» քւէարկած առանց կնիքի քւէաթերթիկները յայտարարել է օրինական։

«alikonline.ir» - Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէին Կենտրոնական ընտրական յանձնաժողովը սկանդալային որոշում է կայացրել։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Թուրքական «Cumhuriyet»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՅ-ն բազմաթիւ ընտրատեղամսսերում «այո» քւէարկած առանց կնիքի քւէաթերթիկները յայտարարել է օրինական։ Այս փաստը զայրացրել է ընդդիմադիր կուսակցութիւններին, իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն յայտարարել է, թէ չի ընդունում նման արդիւնքը։ «Եթէ օրէնքը պարտադրում է, որ վաւեր է այն քւէաթերթիկը, որի վրայ կայ կնիք, ուրեմն թող այդպէս հաշւեն։ Խաղի կէսից խաղի կանոնները չեն փոխում»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որից յետոյ ԿԸՅ-ն որոշել է շտապ մամուլի ասուլիս կազմակերպել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։