Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 13:30

Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում ժողովուրդը բողոքի ցոյցեր է կազմակերպում հանրաքւէի արդիւնքների դէմ

Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում ժողովուրդը դուրս է եկել փողոցներ` բողոքի ակցիաներ անցկացնելով նախօրէին անցկացւած սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի արդիւնքների դէմ:

«alikonline.ir» - Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում ժողովուրդը դուրս է եկել փողոցներ` բողոքի ակցիաներ անցկացնելով նախօրէին անցկացւած սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի արդիւնքների դէմ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում  է թուրքական «Cumhuriyet »-ը:

Թուրքիայի երեք ամենամեծ քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, «Ոչ» քւէարկողները գերակշռել են:

«Ոչ»-ը յաղթել է նաեւ խոշոր քաղաքներից Անթալիայում, Մուղլայում, Ադանայում, Մերսինում, Դիարբեքիրում, Վանում, Էսքիշեհիրում:

Բողոքի ցոյցերի են դուրս եկել Ստամբուլի Բեշիկթաշ, Մալթեփէ, Ջիհանգիր, Լեւենթ, Աթաշեհիր, Ուսքիւդար, Նուրթեփէ, Թարաբեա, Ֆեներեոլու, Աջըբադեմ, Օսմանբէյ, Քուրթուլուշ, Ումրանիէ, Օկմէյդանը, Էրենքեոյ, Աբբասաղա, Մոդա, Գեոզթեփէ, Բաքըրքեոյ եւ մի շարք այլ շրջանների բնակիչները:

Ակտիւ ցոյցեր են անցկացւել նաեւ Անկարայում եւ Իզմիրում, որտեղ ոստիկանութեան աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ բախումներ են գրանցւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։