Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 13:40

Թուրքերին զւարճացրել է, որ Էրդողանին առաջինը շնորհաւորել է կնոջը փոխնախագահ նշանակած Ալիեւը

Թուրքիայում մեծ արձագանգ է գտել Ադրբեջանի նախագահի՝ Էրդողանին ուղղւած շնորհաւորանքը կապւած հանրաքւէում յաղթելու հետ։

«alikonline.ir» - Թուրքիայում մեծ արձագանգ է գտել Ադրբեջանի նախագահի՝ Էրդողանին ուղղւած շնորհաւորանքը կապւած հանրաքւէում յաղթելու հետ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Սոցկայքերում ու ընդդիմադիր մամուլում այս փաստի հետ կապւած բազմաթիւ  հեգնական հրապարակումներ ու մեկնաբանութիւններ են արւել։

Հեգնական մեկնաբանութիւններում շեշտում են, որ Ալիեւը նախագահի լիզօրութիւնները աւելացնելուց յետոյ փոխնախագահ է նշանակել իր կնոջը եւ առաջինը նրա շնորհաւորանքը տրամաբանական է։ «Ալիեւը ուրախ է, որ ինքը չի լինի միակ նախագահը որը քննադատութիւնների թիրախում է, քանի որ արդէն իր մեծ եղբայր Էրդողանն էլ միացաւ իրեն»,- թւիթերում գրել է թուրք օգտատէրերից մէկը։

Նշենք, որ Թուրքիայում բաւականին ծաղրել էին կնոջը փոխնախագահ նշանակելու Ալիեւի որոշումը, որի հետեւանքով մի շարք հեռուստամեկնաբանների հեռացրել էին աշխատանքից։

Յարակից Հրապարակումներ

  • Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով
    Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

    Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

  • Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին Նալբանդեանի յայտարարութիւնը լայն արձագանգ է գտել թուրքական ԶԼՄ-ներում
    Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին Նալբանդեանի յայտարարութիւնը լայն արձագանգ է գտել թուրքական ԶԼՄ-ներում

    Յունաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի յայտարարութիւնը հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ լայն արձագանգ է գտել թուրքական լրատւամիջոցներում: Բազմաթիւ լրատւամիջոցներ ՀՀ արտգործնախարարի յայտարարութիւնը հրապարակել են գլխագրերում:

  • Կիրօ Մանոյեան. «Վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգօն լինենք»
    Կիրօ Մանոյեան. «Վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգօն լինենք»

    «Թրամփի կեցւածքի մէջ կայ հակասականութիւն, ինչը՝ զարմանալի չէ։ Հակասականութիւնն այն է, որ այս ձեւով են փորձում նպաստել խաղաղութեան հաստատմանը։ Երկու-երեք կէտ կայ, որ պէտք է ոչ ուղղակիօրէն վերցնենք իր ասածից, այլ ընդհանուր մօտեցումը նկատի ունենանք»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

  • Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար
    Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

    Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։