Հա

Քաղաքական

%AM, %18 %180 %2017 %07:%Ապր

Հիւսիսային Կորէան սպառնացել է շաբաթը մէկ հրթիռային փորձարկում իրականացնել

«Մենք կանցկացնենք մեր հրթիռային փորձարկումները շաբաթական, ամսական եւ տարեկան հիմունքներով»,- յայտարարել է Ռիւլը՝ սպառնալով, որ պատերազմ կարող է սկսւել, եթէ ԱՄՆ-ը ռազմական միջոցներ կիրառի:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի փոխարտգործնախարար Հան Սոնգ Ռիւլը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի վերջին ելոյթին ի պատասխան յայտնել է, որ Հիւսիսային Կորէան չի դադարի իր հրթիռային փորձարկումները, չնայած միջազգային բոլոր քննադատութիւններին եւ ԱՄՆ-ի հետ ներկայիս ծայրայեղ  լարւածութեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Մենք կանցկացնենք մեր հրթիռային փորձարկումները շաբաթական, ամսական եւ տարեկան հիմունքներով»,- յայտարարել է Ռիւլը՝ սպառնալով, որ պատերազմ կարող է սկսւել, եթէ ԱՄՆ-ը ռազմական միջոցներ կիրառի:

Յիշեցնենք, որ երէկ՝ ապրիլի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարաւային Կորէա իր այցելութեան ժամանակ հերթական սադրանքների դէպքում Հիւսիսային Կորեէային սպառնացել է պատասխան պատժիչ գործողութիւններով:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։