Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 08:00

Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին խորհուրդ է տւել «իմանալ իրենց տեղը»

«Առաջին հերթին իմացէք ձեր տեղը: Մենք չենք լսի ձեր քաղաքականապէս մոտիւացւած հաշւետւութիւնները կամ հաշւի նստի դրանց հետ»,- յայտնել է Էրդողանը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան դիտորդներին խորհուրդ է տւել «իմանալ իրենց տեղը»: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Associated Press»-ը:

Յայտնի է, որ աւելի վաղ ԵԱՀԿ առաքելութիւնը յայտնել է, որ Թուրքիայում անցկացւած հանրաքւէն չի համապատասխանում Եւրոպայի խորհրդի նորմերին:

«Առաջին հերթին իմացէք ձեր տեղը: Մենք չենք լսի ձեր քաղաքականապէս մոտիւացւած հաշւետւութիւնները կամ հաշւի նստի դրանց հետ»,- յայտնել է Էրդողանը:

Նախագահի խօսքով` Եւրոպայի որոշ երկրներ բարեփոխումներին «աւելի են դէմ եղել, քան թուրքական ընդդիմութիւնը»,- ասել է նա՝ յաւելելով, որ հանրաքւէն «վերջակէտ է դրել» Սահմանադրութեան եւ նախագահական կառավարման ձեւին անցնելու վերաբերեալ բոլոր բանավէճերում:

ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան յայտարարութիւնը քննադատել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն. «Մենք տարիներ շարունակ համագործակցում ենք ԵԱՀԿ-ի հետ, որի ներկայացուցիչները աշխատեցին Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացւած հանրաքւէի ժամանակ: Մենք նրանց կոչ էինք արել խուսափել սուտ տեղեկատվութեան վրայ հիմնւած մեկնաբանութիւններից, ինչը կարող է սխալների հանգեցնել: Սակայն նրանց զեկոյցում մենք հանդիպեցինք սուտ մեղադրանքների, թէ իբր հանրաքւէն չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,- գրւած է Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութեան մէջ,- «Դա ուղղակի անընդունելի է»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։