Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 08:20

Ձերբակալւել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչութեան կազմակերպիչներից մէկը

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչութիւն կազմակերպած անձանցից մէկը՝ Աբրոր Ազիմովը երէկ՝ ապրիլի 17-ին ձերբակալւել է Մերձմոսկովեան շրջանում:

«alikonline.ir» - Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչութիւն կազմակերպած անձանցից մէկը՝ Աբրոր Ազիմովը երէկ՝ ապրիլի 17-ին ձերբակալւել է Մերձմոսկովեան շրջանում: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ «gazeta.ru» կայքը գրել է, որ նրան յանձնել են քննչական կոմիտէին:

«lenta.ru» կայքը գրում է, որ ՌԴ-ի Անվտանգութեան դաշնային ծառայութեան մամուլի բաժինը ձերբակալութեան պահից տեսանիւթն է տարածել: Օպերացիան տեղի է ունենում երկաթգծի մօտ: Նա ասում է իր անունը, ազգանունը, հայրանունը: ԱԴԾ-ի աշխատակիցների հարցին, թէ նա գուշակո՞ւմ է, որ ձերբակալւած է, Ազիմովը պատասխանում է. «Այո»:

ԱԴԾ-ն յայտարարել է, որ 27-ամեայ Ազիմովը ծագումով Կենտրոնական Ասիայից է:

Յիշեցնենք, Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով 14 մարդ է զոհւել, նաեւ ահաբեկիչը, ով գործարկել է պայթուցիկը: Ներկայ պահին հիւանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 38 տուժած:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։