Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 13:40

Ստամբուլում շարունակւում են հանրաքւէի արդիւնքների դէմ բազմահազարանոց ցոյցերը

Ստամբուլում մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ եւ բողոքի ցոյցեր կազմակերպել ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի արդիւնքների դէմ:

«alikonline.ir» - Ստամբուլում մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ եւ բողոքի ցոյցեր կազմակերպել ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի արդիւնքների դէմ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «BirGün» պարբերականը:

Առաւել մարդաշատ են եղել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի բողոքի ակցիաները, որտեղ ընտրողների աւելի քան 80 տոկոսը դէմ էր քւէարկել կառավարման նախագահական համակարգին: Ցոյցեր են կազմակերպւել նաեւ Քուրթուլուշ, Բաքըրքեոյ, Մալթեփէ, Մոդա, Աջըբադէմ թաղամասերում:

Ցուցարարները պարզել են «ՈՉ՝ մենք յաղթել ենք» գրութեամբ պաստառներ եւ բղաւել «Ո՛չ բռնատիրութեանը, ո՛չ միանձնեայ իշխանութեանը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։