Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 13:50

Թող վերադառնան այն Էրդողանի մօտ, ում այդքան հաւանում են

Հոլանդիայի «Ազատութիւն» կուսակցութեան առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել երկրում բնակւող թուրքերին, որոնք աջակցել են Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնման այս նախագծին, վերադառնալ Թուրքիա:

«alikonline.ir» - Հոլանդիայում եւ Գերմանիայում աջակողմեան ուժերը կոչ են անում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին սատարող եւրոպաբնակ թուրքերին վերադառնալ Թուրքիա: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «diken.com.tr» կայքը:

Նշենք, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի շրջանակում արտասահմանում քւէարկութեանը մասնակցած թուրքերի միայն 39.09 տոկոսն է «Ոչ» քւէարկել Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնմանը: Հոլանդիայում, որտեղ արգելւել էր թուրք նախարարների նախընտրական քարոզարշաւը, իսկ նախարարներից մէկի պարագայում հարցը հասել էր մինչեւ արտաքսում, թուրքական համայնքի 69.98 տոկոսն աջակցել է Էրդողանին: Գերմանիայի թուրքերը 63.11 տոկոսով նոյնպէս կողմ են արտայայտւել կառավարման նախագահական համակարգին: Ամենաբարձր ցուցանիշը գրանցւել է Աւստրիայում` 72.34 տոկոս «Այո»:

Հոլանդիայի «Ազատութիւն» կուսակցութեան առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել երկրում բնակւող թուրքերին, որոնք աջակցել են Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնման այս նախագծին, վերադառնալ Թուրքիա:

«Հոլանդիայում ապրող թուրքերը զանգւածաբար «Այո» են քւէարկել Էրդողանի բռնապետութեանը: Դէ հիմա զանգւածաբար էլ վերադարձէք Թուրքիա: Եթէ այստեղ, օգտւելով այս երկրի ժողովրդավարութիւնից, ընտրում էք Էրդողանի բռնապետութիւնը՝ այստեղ անելիք չունէք»,- ասել է հոլանդացի քաղաքական գործիչը՝ յաւելելով, որ «Թուրքիան ընտրել է ֆաշիզմի ճանապարհը»:

Նշենք, որ հանրաքւէից յետոյ Հոլանդիայում կրկին սկսել է քննարկւել տեղի թուրքերին երկքաղաքացիութիւնից զրկելու հարցը:

Նոյն իրավիճակն է Գերմանիայում, որտեղ աջակողմեան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցութեան ներկայացուցիչներից Ալիս Վէյդէլը յայտարարել է, որ գերմանաբնակ թուրքերի տւած ձայները ցոյց են տալիս, որ վերջիններս այդպէս էլ չինտեգրւեցին եւրոպական հասարակարգին եւ տեղ չունեն այդ հասարակութեան մէջ:

«Եթէ այդպէս է՝ թող վերադառնան այն Էրդողանի մօտ, ում այդքան հավւանում են»,- ասել է Վէյդէլը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։