Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 09:10

Թրամփը ստորագրել է «Գնիր ամերիկեանն ու աշխատանքի վերցրու ամերիկացիներին» աղմկահարոյց հրամանը

Հրամանագիրը կառավարական գերատեսչութիւններին պարտաւորեցնում է վերանայել ապրանքներ գնելու այժմեան պրակտիկան ու պահանջում «գնել ամերիկեան ապրանքներ»:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պէտք է իրականութիւն դառնայ իր «Գնիր ամերիկեանն ու աշխատանքի վերցրու ամերիկացիներին» նախընտրական խոստումը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հրամանագիրը կառավարական գերատեսչութիւններին պարտաւորեցնում է վերանայել ապրանքներ գնելու այժմեան պրակտիկան ու պահանջում «գնել ամերիկեան ապրանքներ», փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալութիւնը:

Դրա նպատակն է ամերիկեան ընկերութիւններին հնարաւորութիւն տալ իրենց արտադրանքը ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր երկրներին վաճառել այն նոյն պայմաններով, որոնք ԱՄՆ-ում են գործում արտասահմանեան ընկերութիւնների համար։

Նոր հրամանագրով փոխւում են նաեւ որոշ հմտութիւններ ունեցող արտասահմանցիներին վիզաների տրամադրման կարգը։ Թրամփի վարչակազմում կայ մտահոգութիւն, որ ամերիկեան ընկերութիւններն ամերիկացիների փոխարէն աշխատանքի են վերցնում արտասահմանցի աշխատողների, որպէսզի աւելի քիչ գումար վճարեն նրանց։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։