Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 09:20

Եւրոխորհրդարանի նախագահ. «Եթէ Թուրքիան վերականգնի մահապատիժը, դա կարմիր գիծ կը լինի Եւրոպայի համար»

«Եթէ Թուրքիան վերականգնի մահապատիժը, ապա վերջնականապէս կը հրաժարւի ԵՄ-ի կազմում ընդգրկւելու հնարաւորութիւնից»,- շեշտել է Տայանին՝ աւելացնելով, որ ԵՄ-ի հետ կապերի խզումն առաջին հերթին նպաստաւոր չի լինի հէնց իր՝ Թուրքիայի համար:

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանի նախագահ Անտոնիօ Տայանին յայտնել է, որ եթէ Թուրքիան «ուզում է մնալ ԵՄ-ի անդամակցութեան թեկնածու երկիր, ապա պարտաւոր է հետեւել կոպենհագենեան չափանիշներին եւ պահպանել իշխանութեան ճիւղերի զսպման եւ հաւասարակշռութեան քաղաքականութիւնը»։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Մենք պէտք է պաշտպանենք եւրոպական սկզբունքներն ու արժէքները, որը նաեւ պահանջում ենք թեկնածու երկրներից,- ասել է Եւրոխորհրդարանի նախագահը,- հակառակ դէպքում ԵՄ համար դա հաւասարազօր կը լինի սեփական դարպասներին գոլ խփելուն։ Մենք պէտք է հաշւի առնենք նաեւ այն, որ Թուրքիայի բնակչութեան կէսը հանրաքւէին չի պաշտպանել սահմանադրական բարեփոխումները»։

Ինչ վերաբերում է մահապատիժը վերականգնելու Թուրքիայի ծրագրերին, Տայանին նշել է, որ մահապատիժը Թուրքիային յետ կը տանի 2004 թվական,  երբ այն չեղարկւեց եւ կարմիր գիծ կը լինի Եւրոպայի համար՝ միակ մայրցամաքի, որտեղ մահապատիժ գոյութիւն չունի»։

«Եթէ Թուրքիան վերականգնի մահապատիժը, ապա վերջնականապէս կը հրաժարւի ԵՄ-ի կազմում ընդգրկւելու հնարաւորութիւնից»,- շեշտել է Տայանին՝ աւելացնելով, որ ԵՄ-ի հետ կապերի խզումն առաջին հերթին նպաստաւոր չի լինի հէնց իր՝ Թուրքիայի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։