Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 10:30

Փհենեանը ցուցադրել է՝ ինչպէս է պատրաստվում հրթիռակոծել ԱՄՆ-ն

Դրանում ցուցադրւած է հիւսիսկորէական նոր բալիստիկ հրթիռն ու դրա արձակումը: Հրթիռն անցնում է օովկիանոսն ու հարւածում ԱՄՆ-ի քաղաքներից մէկին: Այնուհետեւ կադրում երեւում է գերեզմանոցի ֆոնին այրւող ԱՄՆ-ի դրօշը:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի իշխանութիւնները ցուցադրել են տեսաֆիլմ Փհենեանի կողմից Միացյեալ Նահանգները «հրթիռակոծելու» վերաբերեալ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «ria.ru»-ն, տեսաֆիլմը ցուցադրւել է երկրի ղեկավար Կիմ Չէն Ընի հանգուցեալ պապի՝ Հյուսիսային Կորէայի հիմնադիր Կիմ Իլ Սէնի ծննդեան 105-ամեակի առթիւ:

Դրանում ցուցադրւած է հիւսիսկորէական նոր բալիստիկ հրթիռն ու դրա արձակումը: Հրթիռն անցնում է օովկիանոսն ու հարւածում ԱՄՆ-ի քաղաքներից մէկին: Այնուհետեւ կադրում երեւում է գերեզմանոցի ֆոնին այրւող ԱՄՆ-ի դրօշը:

Նշենք, որ աւելի վաղ ՄԱԿ-ում Հիւսիսային Կորէայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռիոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորէական թերակղզում լարւած իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսւել:

Պաշտօնեան նկատել է, որ Միացեալ Նահանգների ու Հարաւային Կորէայի համատեղ զօրավարժութիւններն ագրեսիւ բնոյթ են կրում եւ որ Փհենեանը պատրաստ է արձագանգել «ԱՄՆ-ի այդքան տենչած պատերազմին»:

Կիմ Ին Ռիոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի յայտարարութիւնն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի եւ Հարաւային Կորէայի անվտանգութիւնն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամէն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարւած հասցնելու հաւանականութիւնը: Փենսը նաեւ նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հիւսիսային Կորէան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։