Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 08:10

Թիլերսոնի հակասական խօսքերը. «Իրանի հետ միջուկային գործարքը լիովին ձախողւել է»

Ռեքս Թիլերսոնը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը վերանայում է Իրանի հետ կապւած իր քաղաքականութիւնը:

«alikonline.ir» - Միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ գործարքը լիովին ձախողւել է: Այս մասին յայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ տեղեկացնելով, որ Վաշինգտոնը վերանայում է Իրանի հետ կապւած իր քաղաքականութիւնը:

Նա նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը լիովին ձախողւել է Իրանին ոչ միջուկային կարգավիճակի հասցնելու ճանապարհին. «Դա միայն ձգձգում է միջուկային երկիր դառնալու Իրանի նպատակը»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ յաւելելով, որ Իրանի հետ միջուկային գործարքն ամբողջովին մարմնաւորում է ձախողւած այն քաղաքականութիւնը, որը երկրին կանգնեցրել է Հիւսիսային Կորէայի օրահաս վտանգի առջեւ:

Ըստ նրա՝ Իրանի հետ միջուկային գործարքում ամենամեծ բացթողումն այն է, որ միջուկային սպառնալիքից բացի, անտեսւել է Իրանի հետ կապւած միւս բոլոր խնդիրները. «Հէնց այդ պատճառով էլ մենք պէտք է համապարփակ մօտեցում ցուցաբերենք Իրանի հետ կապւած խնդիրների նկատմամաբ»,- ասել է Թիլերսոնը:

Ուշագրաւ է այն փաստը, որ ընդամենը մէկ օր առաջ Թիլերսոնը յայտարարել էր, որ Իրանը կատարել է Միջուկային համապարփակ համաձայանգրով ստանձնած իր պարտաւորութիւնները: Նրա յայտարարութիւնից յետոյ նախագահ Դոնալդ Թրամփը եւս 90 օրով Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցման մասին որոշում էր ընդունել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։