Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 08:20

Ֆրանսուա Ֆիոն. «Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրաւել ԼՂ-ն»

«Այսօր բոլոր ֆրանսահայ համաքաղաքացիներն անհանգիստ են, եւ ես նոյնպէս, որովհետեւ ԼՂ տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի մեղաւորութիւնն է, ով 1921-ին կամայականօրէն անջատել է այն Հայաստանից յօգուտ Ադրբեջանի: Այժմ չկայ այլ ընտրութիւն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ եւ երկարատեւ լուծում»,- ասել է Ֆիոնը:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի պատճառով է ստեղծւել, որը 1921 թւականին կամայականօրէն անջատեց այն Հայաստանից յօգուտ Ադրբեջանի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ «Nouvelles d’Arménie»-ին յղումով:

«Այսօր բոլոր ֆրանսահայ համաքաղաքացիներն անհանգիստ են, եւ ես նոյնպէս, որովհետեւ ԼՂ տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի մեղաւորութիւնն է, ով 1921-ին կամայականօրէն անջատել է այն Հայաստանից յօգուտ Ադրբեջանի: Այժմ չկայ այլ ընտրութիւն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ եւ երկարատեւ լուծում»,- ասել է նա:

Ֆիոնը նշել է, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ ընդունեց եւ քաղաքացիութիւն տւեց ցեղասպանութիւնից փրկւած հայերին։ «Այսօր մեր երկրում բնակւում է 500 հազար ֆրանսահայ։ Ֆրանսիայի եւ Հայաստանի կապերը միշտ ամուր են եղել։ 1915 թւականին Ֆրանսիայի նաւատորմն օգնեց Կիլիկիայի հայերին փրկւել ցեղասպանութիւնից»,- ասել է նա։

Ֆրանսիայի քաղաքական գործիչները միշտ կարեւորել են 500 հազարանոց հայ համայնքի աջակցութիւնը, յատկապէս ընտրութիւնների շրջանում: Հայոց Ցեղասպանութեան հարցն ու դրա հետ կապւած բոլոր օրէնքները միշտ արդիական են եղել նախընտրական շրջանում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրութիւնները տեղի կունենայ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։