Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 09:50

Ալբանիայում նախագահ չեն կարողացել ընտրել՝ թեկնածուների բացակայութեան պատճառով

Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել, քանի որ իշխող կուսակցութիւնը՝ վարչապետ Էդի Ռամոյի գլխաւորութեամբ, որոշել է քւէարկութեան առաջին փուլում թեկնածու չառաջադրել:

«alikonline.ir» - Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել, քանի որ իշխող կուսակցութիւնը՝ վարչապետ Էդի Ռամոյի գլխաւորութեամբ, որոշել է քւէարկութեան առաջին փուլում թեկնածու չառաջադրել: Այս մասին, ըստ «news.am»-ի՝ հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք թեկնածուներ չենք առաջադրել՝ նոր նախագահի ընտրութեան հարցում ընդդիմութեան հետ երկխօսելու մեր ցանկութիւնը ցոյց տալու եւ Ալբանիայի բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի գալու համար»,- ասել է խորհրդարանի նախագահ Իլիր Մեթը:

Ալբանիայի ընդդիմութիւնը բոյկոտում է խորհրդարանի նիստերը փետրւարից՝  պահանջելով ձեւաւորել անցումային կառավարութիւն՝ ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու համար: Եթէ հինգերորդ փուլից յետոյ նախագահ չընտրւի, խորհրդարանը կը ցրեն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։