Հա

Քաղաքական

21/04/2017 - 09:40

Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչութեամբ

Ադրբեջանցի դիւանագէտ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եւրոպայի խորհրդում երկրի պատւիրակութեան անդամը 30 միլիոն եւրոյի ծախսեր պէտք է կատարէր դրա կառոյցներում՝ այդ թւում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լաբբինգի համար:

«Նշւում էր, որ այս գումարը նախատեսւած է եղել պատւիրակութիւններին եւ ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա «The Guardian»-ին:

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» պարբերականին յայտնի է դարձել, որ նաւթով հարուստ Ադրբեջանը փորձել է կաշառել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ապահովելու համար քւէարկութեան ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին քննադատող զեկոյցների դէմ ձայները։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Մի շարք խորհրդարանականներ պնդում են, որ յաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն հետաքննութիւն սկսի՝ ձայների կեղծման նոր մեղադրանքների ֆոնին, որոնք հարցականի տակ են դրել կառոյցի հեղինակութիւնը:

ԵԽԽՎ-ի գործունէութեանը ծանօթ բարձրաստիճան 2 պաշտօնեայ «The Guardian»-ին յայտնել է, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանը կառոյցի անդամներին կաշառք է առաջարկել քւէարկութեան համար:

Ադրբեջանցի դիւանագէտ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եւրոպայի խորհրդում երկրի պատւիրակութեան անդամը 30 միլիոն եւրոյի ծախսեր պէտք է կատարէր դրա կառոյցներում՝ այդ թւում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լաբբինգի համար:

«Նշւում էր, որ այս գումարը նախատեսւած է եղել պատւիրակութիւններին եւ ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա «The Guardian»-ին:

Վեհաժողովի շւեդ պատւիրակ եւ արդարադատութեան նախկին նախարար Թոբիաս Բիլշտրոմը նշել է, որ «արժանահաւատ անդամներ» իրեն տեղեկացրել են, որ իրենց կաշառք է առաջարկւել «որոշակի ձեւով» քւէարկելու համար: Նա 64 խորհրդարանականներից մէկն է, որոնք ստորագրել են բանաձեւ՝ կոչ անելով անկախ հետաքննութիւն սկսել այս մեղադրանքների առնչութեամբ:

«Խաւիարային դիւանագիտութեան» մեղադրանքները պտտւել են ԵԽԽՎ-ի դէմ տարիներ շարունակ՝ մեղադրելով Ադրբեջանին դրական ձայների դիմաց գումար եւ շքեղ նւէրներ առաջարկելու համար, գրում է «The Guardian»-ը:

Մեղադրանքները նոր թափ են ստացել, երբ իտալացի դատախազները հետաքննութիւն են սկսել իտալացի պատգամաւոր Լուկա Վոլոնտէի դէմ:

Չնայած ԵԽԽՎ-ի պատգամաւորների մէկ հինգերորդը յունւարին շտապ հետաքննութեան կոչ է արել՝ վեհաժողովի առաջնորդները չեն կայացրել համապատասխան որոշում մարտին տեղի ունեցած նրանց վերջին հանդիպման ժամանակ: Այժմ ճնշումն աւելանում է վեհաժողովի նախագահ Պեդրօ Ագրամունտի նկատմամբ՝ այս ամիս կայանալիք հանդիպմանը համապատասխան հետաքննութեան իրականացումն ապահովելու համար:

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը նախագահի բռնապետութեանը լեգիտիմութիւն հաղորդելու համար:

Նորւեգիայի նախկին վարչապետ եւ Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդը կոչ է արել Ագրամունտին անձնապէս երաշխաւորել «անկախ արտաքին հետաքննական մարմնի ստեղծումը՝ առանց հետագայ յետաձգման»։

Բիլշտրոմը նշել է, որ աներեւակայելի կը լինէր Եւրոպայի խորհրդի համար մերժել անկախ հետաքննութիւն անցկացնելու դիմումը, երբ նա բախւում է «այդքան լուրջ մեղադրանքների»։

Յարակից լուրեր

  • «Ես ձեզ խորհուրդ կը տայի զբաղւել ձեր ժողովրդավարութեամբ». Մարուքեանը՝ Ադրբեջանին
    «Ես ձեզ խորհուրդ կը տայի զբաղւել ձեր ժողովրդավարութեամբ». Մարուքեանը՝ Ադրբեջանին

     

    «Ես ստիպւած եմ անդրադառնալ հայաստանեան ընտրութիւնների մասին Ադրբեջանի պատւիրակների ելոյթներին, ընտրութիւններից յետոյ ստեղծւած նոր հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ նախկին քրէական վարչակարգին»,- Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հարցի քննարկման ժամանակ նշել է հայկական պատւիրակութեան ներկայացուցիչ, «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը:

  • «Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է, քան` իշխանութիւնը». մեդիափորձագէտ
    «Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է, քան` իշխանութիւնը». մեդիափորձագէտ

    Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանն Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է համարում, քան իշխանութիւնը: Յունւարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը նշեց, որ ընդդիմութիւնն աւելի կտրուկ եւ կոշտ վերաբերմունք ունի արցախեան հիմնահարցի լուծման վերաբերեալ, քան ներկայ իշխանութիւնները:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»
    Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»

    Բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտութիւնից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

  • Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը
    Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը

    Արցախն, այսպէս, թէ այնպէս, կայ բանակցութիւններում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, բացի այդ, ՀՀ ներկայացուցիչները մինչեւ որեւէ բանակցութեան գնալը Արցախի իշխանութիւնների հետ խօսում են եւ վերադառնալուց յետոյ, նորից խօսում են:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։