Հա

Քաղաքական

23/04/2017 - 10:00

Լաւրով. «Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Մոսկւան, Թեհրանը եւ Հեզբօլլահն աջակցում են Սիրիային»

Սիրիայի իշխանութիւնների պահանջով ՌԴ-ի ռազմաօդային ուժերը, Իրանի ռազմական խորհրդատուները եւ Հեզբօլլահի աշխարհազօրայինները պաշտօնական Դամասկոսին աջակցում են ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում:

«alikonline.ir» - Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Ռուսաստանը, Իրանն ու Հեզբօլլահն աջակցում են Սիրիային: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ կարեւորելով Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Արեւմտեան երկրների ռազմավարութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը:

«Իրավիճակը Սիրիայում չափազանց բարդ է: Ահաբեկչական խմբաւորումների գործողութիւնները դժւարին պայմաններ են ստեղծել այդ երկրում»,- ասել է Լաւրովը:

Նա ասել է, որ Սիրիայի իշխանութիւնների պահանջով ՌԴ-ի ռազմաօդային ուժերը, Իրանի ռազմական խորհրդատուները եւ Հեզբօլլահի աշխարհազօրայինները պաշտօնական Դամասկոսին աջակցում են ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում:

Լաւրովն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի գլխաւորած միջազգային կոլաիցիայի եւ Թուրքական ԶՈՒ-ի ներկայութեանը Սիրիայում՝ նշելով, որ ահաբեկչութեան դէմ պայքարի գործում բոլոր ուժերի համատեղումը կարող էր դրական արդիւնքներ ունենալ. «Այնուամենայնիւ, այդ գործընթացը տեղի չի ունեցել, իսկ միւս կողմից ընդդիմադիր ուժերի միջեւ եւս առկայ է սուր տարաձայնութիւն»,- ասել է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։