Հա

Քաղաքական

27/04/2017 - 11:40

Պենտագոնը հաստատել Է լիազօրութիւնների ընդլայնումը Սիրիայում եւ Իրաքում

Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարութեանը լիազօրութիւններ է տրամադրել՝ փոխելու պետութեան՝ Սիրիայում եւ Իրաքում տեղաբաշխւած զօրակազմի թւաքանակի սահմանափակումները:

«alikonline.ir» - Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարութեանը լիազօրութիւններ է տրամադրել՝ փոխելու պետութեան՝ Սիրիայում եւ Իրաքում տեղաբաշխւած զօրակազմի թւաքանակի սահմանափակումները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ՏԱՍՍ-ին յայտնել է ռազմական գերատեսչութեան մամուլի ծառայութեան աշխատակից Քրիստոֆեր Շերւուդը: Աւելի վաղ այդ մասին տեղեկացրել էր «Reuters» գործակալութիւնը՝ յղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբիւրներին:
Շերւուդի խօսքով՝ նոր լիազօրութիւնների տրամադրումը դեռեւս չի բերել այդ երկրներում զօրակազմի թւաքանակի սահմանափակումների փոփոխման:
Թրամփի այդ քայլը «փոփոխութիւններ չի ենթադրում Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի ջախջախմանն ուղղւած մեր գործողութեան մէջ», պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Մեր ռազմավարութիւնը շարունակում է հիմնւել տեղական ուժերի հետ աշխատանքի եւ Իրաքում բոլոր գործողութիւնները իրաքեան կառավարութեան հաւանութեամբ անցկացնելու վրայ»,- ընդգծել է Շերւուդը: Նա նշել է, որ նախագահի գործողութիւնները տեղերում զօրահրամանատարների գործողութիւնները կդարձնեն «աւելի գործուն, ադապտիվ եւ արդիւնաւէտ, ինչպէս նաեւ թոյլ կտան ընդունել այնպիսի որոշումներ, որոնք օգուտ կբերեն» զինծառայողներին:
Յաւելենք, որ ներկայում Իրաքում, ըստ պաշտօնական տւեալների, գտնւում են 5 հազար 262, իսկ Սիրիայում՝ 503, ամերիկացի զինծառայողներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։