Հա

Քաղաքական

27/04/2017 - 12:40

Դամասկոսի օդանաւակայանում պայթիւն է որոտացել

Դամասկոսի օդանաւակայանում հզօր պայթիւնի ձայն է լսւել, ինչը մի շարք հաղորդումների համաձայն վկայում է Սիոնիստական Ռեժիմի օդային յարձակման հաւանականութեան մասին:

«alikonline.ir» - Դամասկոսի օդանաւակայանում հզօր պայթիւնի ձայն է լսւել, ինչը մի շարք հաղորդումների համաձայն վկայում է Սիոնիստական Ռեժիմի օդային յարձակման հաւանականութեան մասին: Գրում է «parstoday.com»-ը: 

Տեղական աղբիւրները ասել են, որ տարածաշրջանում թանձր ծուխ է երեւում, սակայն առայսօր պայթիւնի ճշգրիտ վայրը չեն գտել: Հինգշաբթի օրը վիտուալ միջավայրում տարածւել են օդանակաւակայանի հրկիզման պատկերներ: 

«Human Rights Watch» խմբի Սիրիայում գործող խմբի տնօրէն Ռամի Աբդոլռահմանը ասել է.«Սա մի ահռելի պայթիւն էր, որի ձայնը Դամասկոսում էլ լսւել է»: 

Յղում անելով տեղական աղբիւրներին Ալ-Մասդար Նիւզը յայտարարել է.«Օդանաւակայանի եւ շրջակայ տարածքների ուղղութեամբ 5 օդային յարձակում է իրականացւել, սակայն գործակալութիւնը միայնակ չի կարող քննարկել այդ հաղորդումների ճշտութիւնը»: 

Յատկանշական է, որ Սպուտնիկը յայտնել է Սիոնիստական Ռեժիմի կողմից Դամասկոսի օդանաւակայանի ռմբակոծման մասին: 

Դէպքի պատճառած վնասների չափը դեռ չի պարզւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։