Հա

Քաղաքական

30/04/2017 - 16:50

Լոնդոնում եւս երկու նոր ահաբեկչութիւն է նախապատրաստւում

Մի խումբ ահաբեկիչներ եւս երկու ահաբեկչական յարձակում են նախապատրաստում Մեծ Բրիտանիայի մայրքաղաք Լոնդոնում: Ենթադրւում է, որ ահաբեկիչները հանդիսանում են ԴԱԷՇ եւ «Ալ Ղայիդա» ահաբեկչական խմբաւորումների անդամներ:

«alikonline.ir» - Մի խումբ ահաբեկիչներ եւս երկու ահաբեկչական յարձակում են նախապատրաստում Մեծ Բրիտանիայի մայրքաղաք Լոնդոնում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Sunday Times»-ը` յղում անելով տեղի ոստիկանութեան իրենց աղբիւրին:

Ենթադրւում է, որ ահաբեկիչները հանդիսանում են ԴԱԷՇ եւ «Ալ Ղայիդա» ահաբեկչական խմբաւորումների անդամներ:

Յայտնի է, որ անվտանգութեան ուժերը, որոնք տեղեկացել են նոր յարձակումների նախապատրաստման մասին, ակտիւ քայլեր են ձեռնարկում դրանց կազմակերպիչներից յայտնաբերելու եւ ձեռբակալելու համար, Լոնդոնի տարածքում ուժեղացւած են անվտանգութեան միջոցառումները:

Նշւում է նաեւ, որ պատրաստւող ահաբեկչական յարձակումների գործով փնտրւող կասկածյալները որեւէ կապ չունեն մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչութեան գործով ձերբակալւածների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։