Հա

Քաղաքական

30/04/2017 - 18:20

Սիրիայում քուրդ-ամերիկեան համագործակցութիւնը տխրեցնում է Էրդողանին

«Մենք շատ ենք տխրել այս առիթով: Օբամայի ժամանակ սկսւածը շարունակւում է հիմա, պէտք է փաստել դա», - ասել է Էրդողանը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, խօսելով Սիրիայում քուրդ-ամերիկեան ակտիւ համագործակցութեան մասին, յայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի նոր վարչակազմը կրկնում է նոյն սխալները, ինչ նախագահ Օբամայի օրօք: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «Hürriyet» պարբերականը:

«Մենք շատ ենք տխրել այս առիթով: Օբամայի ժամանակ սկսւածը շարունակւում է հիմա, պէտք է փաստել դա», - ասել է Էրդողանը:

Էրդողանը նաեւ կրկին պնդել է, որ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանութեան ջոկատները (YPG) հակաահաբեկչական պայքարի շրջանակում որպէս օգնութիւն ԱՄՆ-ից ստացած զէնքերը վերավաճառում են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։