Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 03 Մայիսի 2017 12:10

Իսրայէլը մտահոգւած է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցութեամբ

«Ռուսաստան-Իրան առանցքի առկայութեան փաստը մեզ շատ է մտահոգում»,- ասել է Բենիամին Նաթանիահուն:

«alikonline.ir»- Իսրայէլը մտահոգւած է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցութեամբ: Այդ մասին յայտարարել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն իսրայէլական 9-րդ ալիքին տւած հարցազրոյցում: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ գրռուսական ՏԱՍՍ-ին յղումով:

«Ռուսաստան-Իրան առանցքի առկայութեան փաստը մեզ շատ է մտահոգում»,- ասել է վարչապետը: «Մենք ասում ենք, որ Իրանը, եւ ես ասացի այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինին, վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլեւ, վերջին հաշւով, նաեւ ձեզ համար»,- յաւելել է նա:

Ռուսաստանը ցանկանում է թոյլ չտալ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման յաղթանակը, «կոտրել նրան», շարունակել է Իսրայէլի վարչապետը: «Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ԴԱԷՇ-ին փոխել Իրանի հետ, որպէսզի «Հեզբօլլահ»-ը կամ շիա աշխարհազօրայիններն օգտագործեն սիրիական տարածքը, Գոլանի բարձունքների սիրիական մասը՝ մեզ վրայ յարձակւելու համար»,- ասել է Նաթանիահուն:

Իսրայէլի վարչապետը նաեւ հանդէս է եկել կոչով՝ թոյլ չտալ Իրանին ռազմական առումով ամրացնել իր դիրքերը Սիրիայում:

«Չի կարելի թոյլ տալ Իրանին ռազմական առումով ամրապնդել դիրքերը Սիրիայում»,- ասել է նա:

Նաթանիահուի խօսքով՝ եթէ Իրանին յաջողւի իրականացնել իր ծրագրերը, ստանալ Սիրիայում Միջերկրական ծովում նաւահանգիստ, Իսրայէլի ծովային ճանապարհների հարեւանութեամբ «կը լողան իրանական սուզանաւեր»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։