Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 03 Մայիսի 2017 16:10

Պայթիւն Թուրքիայի սահմանին. սահմանագծին տագնապ է յայտարարւել

Ազազի կենտրոնում ռումբերով բեռնաւորւած մեքենայ է պայթեցւել: Հզօր պայթիւնի հետեւանքով զոհւել է 5, վիրաւորւել` 10 մարդ

«alikonline.ir» - Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնւող սիրիական Ազազ շրջանում հզօր պայթիւն է որոտացել: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «Ermenihaber»-ը:

Ըստ թուրքական «haberler.com» լրատւական կայքի` Ազազի կենտրոնում ռումբերով բեռնաւորւած մեքենայ է պայթեցւել: Հզօր պայթիւնի հետեւանքով զոհւել է 5, վիրաւորւել` 10 մարդ:

Նշւում է, որ Թուրքիայի կողմից հովանաւորւող «Սիրիական ազատ բանակ» անւանումով զինւած ընդդիմադիր խմբաւորման հսկողութեան տակ գտնւող շրջանում տեղի ունեցած պայթիւնը կազմակերպել են ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան զինեալները:

Պայթիւնից յետոյ Թուրքիայի սահմանի նշեալ հատւածում տագնապ է յայտարարւել:

Ահաբեկչութեան հետեւանքով վիրաւորւածների մի մասը տեղափոխւել է Թուրքիայի Քիլիս քաղաքի պետական հիւանդանոց:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։