Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 04 Մայիսի 2017 10:40

Մարին Լը Պէն. «Միեւնոյն է Ֆրանսիան կին է ղեկավարելու՝ անկախ նրանից դա ես կը լինեմ, թէ Անգելլա Մերկէլը»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցութեան ղեկավար Մարին Լը Պէնը կարծիք է յայտնել երեկոյեան հեռուստաբանավէճի ընթացքում, որ եթէ ինքը չյաղթի երկրի նախագահական ընտրութիւններում, ապա Ֆրանսիան կը վերահսկւի Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի կողմից:

«alikonline.ir» - Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցութեան ղեկավար Մարին Լը Պէնը կարծիք է յայտնել երեկոյեան հեռուստաբանավէճի ընթացքում, որ եթէ ինքը չյաղթի երկրի նախագահական ընտրութիւններում, ապա Ֆրանսիան կը վերահսկւի Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի կողմից: 

«Միեւնոյն է Ֆրանսիան կին է ղեկավարելու. լինեմ դա ես, թէ Անգելլա Մերկէլը»,- ասել է «Ազգային ճակատի» առաջնորդը՝ քննադատելով Էմանուէլ Մակրոնին ֆրանս-գերմանական դաշինքն ամրապնդելու իր մտադրութեան համար: 

«Իրականութիւնն այն է, որ դուք արդէն այցելել էք տիկին Մերկէլին եւ խնդրել նրա օրհնութիւնը, քանի որ դուք չէք պատրաստւում որեւէ բան անել առանց նրա համաձայնութեան»,- ասել է Լը Պէնը, ընդգծելով, որ իր մրցակիցը շարժւում է միմիայն Եւրոպական միութեան շահերից ելնելով: 

Մակրոնն իր հերթին հակադարձել է Լը Պէնի խօսքերին՝ մասնաւորապէս նշելով, որ «բարեբախտաբար, Ֆրանսիան ունեցել է նման նախադէպեր եւ գեներալ դը Գոլին, օրինակ, յաջողւել է աշխատել կանցլեր Ադենաուերի հետ միասին՝ կառուցելով ներկայիս Եւրոպան»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։